+374 (10) 207995 +374 (99) 007564 info@bu.am

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈւՄ

1 Կայքի պատրաստում

Առաջարկում ենք հաշված օրերի ընթացքում ձեռք բերել Ձեր ուզած կայքը՝ Ձեր ճաշակով, Ձեր գործունեությանը համապատասխան, ճկուն «ինտերֆեյսով» (responsive). Սովորաբար կայքերը հեռախոսների և պլանշետների վրա ունենում են այլ դասավորվածություն:

2 «Բիզնես Միության» անդամակցություն

«Բիզնես Միության» անդամակցությունը Ձեզ հնարավորություն կտա ներկայանալ ինքնատիպ կայքով, Ձեր ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել տեղական շուկայի ուսումնասիրման և նոր հաճախորդների ներգրավման հարցում: Զբաղեցրեք Ձեր տեղը հնարավորություններով լի այս դաշտում:

3 Սաբ-դոմեյն/Դոմեյն

Մենք Ձեզ կտրամադրենք «Սաբ-Դոմեյն» .bu.am տիրույթում, և Ձեր կայքը կկցենք Ձեր կողմից տրամադրվող «Դոմեյն» անվանը. արդյունքում Ձեր կայքը կաշխատի երկու «Դոմեյն» անվան տակ: Օրինակ՝ benvestito.bu.am և benvestito.com, sweetbaby.bu.am և sweetbaby.tv, usaintercargo.bu.am և usaintercargo.am

4 Անվճար հոսթինգ

Դառնալով «Բիզնես Միության» անդամ այլևս անհրաժեշտ չի լինի վճարել հոսթինգի, ինչպես նաև Ձեր կայքի սպասարկման համար: Ընդամենը մեկ անգամ վճարելով անդամակցության համար՝ Ձեր կայքի ապահով և անխափան աշխատանքը կապահովվի "Microsoft Azure"-ի կողմից տրամադրվող "Cloud" համակարգով:

5 Անվճար սպասարկում

Ձեր կայքի սպասարկումը կլինի հուսալի ձեռքերում: Մեր սպասարկման թիմն արագ կկատարի անհրաժեշտ փոփոխությունները Ձեր կայքում: Շուտով Ձեզ կտրամադրենք նաև ինքնուրույն փոփոխություններ կատարելու հնարավորություն՝ առանց որևէ մասնագիտական հմտությունների անհրաժեշտության:

6 Ծառայությունների/ապրանքների ներկայացում

Ձեզ հնարավորություն է ընձեռվում ներկայացնել Ձեր կողմից մատուցվող ծառայություններն ու ապրանքները անմիջապես Ձեր կայքում՝ ինքնուրույն խմբագրելու հնարավորությամբ, որոնք կներկայացվեն նաև bu.am-ի կողմից բացվող ընդհանուր «օնլայն» խանութում, ծառայությունների համար նախատեսված հատուկ բաժնում:

7 Օնլայն խանութ

Շուտով bu.am-ն իր հյուրընկալ դռները կբացի նոր նախագծով՝ «օնլայն խանութով», որտեղ կներկայացվեն մեզ հետ համագործակցող բոլոր կազմակերպությունների բոլոր ապրանքները՝ անհատական էջերով, առանձին էջերով, որտեղ կներկայացվեն կազմակերպությունների բոլոր ապրանքները, ինչպես նաև առանձնացված բաժին՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար: Պատկերացրեք միացյալ մի խանութ, որտեղ ներկայացվում և վաճառվում են բոլորիդ ապրենքները, ծառայությունները:

8 Լուսանկարահանում

Առաջարկում ենք Ձեր կազմակերպության, ինչպես նաև ապրանքատեսականու պրոֆեսիոնալ լուսանկարում, «բաններ»-ների պատրաստում՝ ծառայությունների համար:

ԱրդյունքումԴՈւՔ ՄԻԱՅՆ ՇԱՀՈւՄ ԵՔ


Դեռևս որևէ խելամիտ պատճառ չի ներկայացվել որևէ կազմակերպության կողմից, որով կարելի է հերքել այս փաստը:

Փաթեթներ
Դուք ունենում եք ներկայանալի կայք և հարմար հեռախոսներում, պլանշետներում
Դուք ազատվում եք «հոսթինգի» և մասնագետի կողմից տրամադրվող սպասարկման բարձր վճարումներից
Դուք վճարում եք քիչ և մեկ անգամ՝ միայն անդամակցության համար
Ձեր կայքն աշխատում է ապահով և անխափան
Մենք օգնում ենք Ձեզ՝ ներկայացնել Ձեր ծառայությունները, վաճառել Ձեր ապրանքը
Մենք կատարում ենք Ձեր կայքի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները՝ անվճար և մեծ սիրով
Դուք ամբողջ տարին աշխատում եք անհոգ

Հաճախակի Տրվող Հարցեր


Ժամանակի կառավարում

«Բիզնես Միության» առաջնային տպատակը ժամանակի կառավարումն է: Գնահատում ենք և՛ մեր հաճախորդների, և՛ մեր անձնակազմի ժամանակը:

Հաճախորդի սպասարկում

«Բիզնես Միության» պարտաճանաչ և բարեխիղճ աշխատանքը բազմիցս անգամ իր հաճախորդներին պարգևել է ժպիտ, հավատ և ուրախություն:

ՄԻԱՍԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է Մեր մասին

Ինֆորմացիայի այս դարաշրջանում խիստ կարևոր է վեբ-կայքի առկայությունը, որի շնորհիվ ինֆորմացիայի մատուցումն օրեցօր դառնում է էլ ավելի արդյունավետ: Ունենալով ամբողջական կայք` հաճախորդին հնարավորություն եք ընձեռում արագ, օպերատիվ և ճիշտ որոշում կայացնելու:

«Բիզնես Միություն»-ը, միավորելով կազմակերպություններին այս գաղափարի շուրջ և ստեղծելով մեկ ընդհանուր բազա, Ձեզ հնարավորություն է ընձեռում ավելի հասանելի լինել հանրությանը` ստանալով ներկայանալու նոր ճանապարհ վիրտուալ աշխարհում: Միանալով գաղափարին՝ յուրաքանչյուր սուբյեկտ նպաստում է «վեբ-մարքեթինքի» զարգացմանը Հայաստանում՝ քաղելով դրանից առավելագույնը: Ընդամենը մեկ տարում մեզ հաջողվել է միավորել 800-ից ավելի կազմակերպություն bu.am գործարար միջավայրում:

ԲԻԶՆԵՍ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐ Մեր հաջողությունները՝

  • Հաճելի աշխատանքային միջավայր
    Գաղափարակից ընկերության, միացյալ նպատակների և բոլորիս պատրաստակամության շնորհիվ մենք կարողացել ենք ստեղծել անկոտրուն միջավայր, որով մենք միշտ հպարտանում ենք:
  • Մասնագիտական զարգացում
    Յուրաքանչյուր նոր հաճախորդի համար պատրաստել ավելի լավ կայք և մատուցել ավելի լավ ծառայություն: Այս կարգախոսով մեր անձնակազմի բոլոր անդամները նպատակաուղղված են իրենց ունակությունների զարգացմանը:
  • Ծառայությունների որակի բարձրացում
    Մասնագիտական հմտությունների զարգացման շնորհիվ մենք կարողանում ենք արագ արձագանքել մեր հաճախորդների պահանջներին և ստեղծելով նորանոր հարմարություններ՝ օգնել նրանց «վիրտուալ» միջավայրում, վաստակել նրանց գոհունակությունը, որն էլ մեր հիմնական նպատակն է:

Նախագծեր

Բազմաթիվ և տարբեր նախագծեր, որոնք ծառայում են մեկը մյուսի նպաստմանը:

Մասնագետներ

Թիմ, որտեղ բոլորը սրտացավ աշխատում են՝ կայքի բարելավմանը նպաստելու մեծ ցանկությամբ:

Գործընկերներ

Մեր գործընկերները մեր հարստությունն են: Սիրով առաջարկում և պահպանում ենք մեր համագործակցությունը:

Աշխատանքներ

Բոլոր աշխատանքները կատարվում են բարեխիղճ և անհատական մոտեցմամբ:

ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆ

Դիմեք մեր մասնագետներին՝ մանրամասն քննարկումների և մասնագիտական խորհուրդների համար: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Դիմել

ԳՐԱՆՑՈւՄ«Բիզնես Միություն» համակարգում